Չինաստանում դանակով զինված անձը հարձակվել է դպրոցականների վրա. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի Շենսի նահանգի Յույլին քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է աշակերտների վրա, ինչի հետևանքով 7 երեխա մահացել է, ևս 12-ը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, անհայտ անձը հարձակվել է աշակերտների խմբի վրա, երբ նրանք դուրս էին գալիս միջնակարգ դպրոցի շենքից:
Տուժած աշակերտներին հիվանդանոց են տեղափոխել: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել հանցագործին:
Տուժածների տարիքի մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք 12-15 տարեկան աշակերտներ են:
Տեսանյութն՝ այստեղ։










