«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոփոխել են ձայների հաշվարկի կանոնները

23:30 • 27.04.18

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ փոխում են ժյուրիի ձայների հաշվարկի կանոնները:

Ինչպես հաղորդվում է մրցույթի կայքում, փոփոխությունը «նուրբ», սակայն նշանակալի կլինի: Փոփոխության նպատակն է ժյուրիի ընդհանուր կազմի գնահատականը վեր դասել ժյուրիի անհատ անդամների գնահատականից:

Նախկինում, եթե ժյուրիի անդամներից 4-ը երգին բարձր գնահատական էին տալիս, իսկ հինգերորդը՝ ոչ, ապա դա կարող էր տվյալ կատարմանը զրկել ազգային ժյուրիից 12 միավոր ստանալու հնարավորությունից:

Այժմ ժյուրիի անդամների առանձին ձայներն առավել քիչ արժեք կունենան, քան ընդհանուր ժյուրիի կարծիքը: Այսինքն, ժյուրիի մեկ անդամի կարծիքը աննշան ազդեցություն կունենա վերջնական գնահատականի վրա:

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոփոխել են ձայների հաշվարկի կանոնները