«Շինդլերի ցուցակը» ֆիլմի դերասաններն ու ռեժիսորը վերամիավորվել են դրա ստեղծման 25-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան օսկարակիր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասաններ Լիամ Նիսոնն ու սըր Բեն Քինգսլին տարիներ անց կրկին վերամիավորվել են լեգենդար «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը 1993թ. Սփիլբերգի կողմից նկարահանված ֆիլմի մասին է, որը պատմում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարից ավելի հրեաների գազի խցիկներից փրկած գերմանացի գործարար Օսկար Շինդլերի մասին:
Նշվում է, որ կինոոլորտի երեք աստղերը՝ Սփիլբերգը, Նիսոնն ու Քինգսլին, մասնակցել են Նյու Յորքում ընթացող «Տրայբեկա» կինոփառատոնին, որի շրջանակում էլ ցուցադրվել է «Շինդլերի ցուցակը»:
Ի դեպ, Սփիլբերգն ասել է, որ 1993թ. ի վեր սա առաջին դեպքն էր, երբ ինքը դիտել է այս ֆիլմը:
«Ես դիտեցի ֆիլմն ու հպարտություն զգացի»,-ասել է ռեժիսորը:
Հայտնի է, որ ֆիլմն արժանացել է 7 «Օսկար» մրցանակի:















