Ստամբուլի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

15:47 • 27.04.18

Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցներից մեկում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, գրում է թուրքական DHA գործակալությունը:

Հայտնի է, որ հրդեհից տուժել է 4 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են:

Տեղում դեռևս շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարական ջոկատները:

Առայժմ հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացիներ են տուժածները: