Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Կիմ Չեն Ընի թիկնապահները վազում նրա մեքենայի կողքից ու հետևից (տեսանյութ)

13:33 • 27.04.18

Համացանցում հայտնվել է ուշագրավ տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ապրիլի 27-ին կայացած խաղաղության միջկորեական գագաթնաժողովի առաջին փուլից հետո հեռանում «Մերսեդես» մակնիշի սև ավտոմեքենայով՝ շրջապատված մեքենայի կողքից վազող 12 անվտանգության աշխատակիցներով, գրում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ Կիմը դուրս է եկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններից և նստել է լիմուզինը: Երբ մեքենան սկսել է շարժվել, թիկնապահներն անմիջապես սկսել են վազել իրար հետևից՝ հետևից ու կողքերից շրջապատելով մեքենան:

Twitter-ի օգտատերերը սկսել են ծաղրել տարօրինակ տեսանյութը, որն ամիջապես տարածվել է համացանցում:

Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով: Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:

Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:

 

 

Television showed the bodyguards in a ring-shaped formation around the vehicle as it rolled back to the northern side of the Panmunjom truce village 

The guards deftly altered their formation to avoid being hit as the car turned a slight bend in the road

North Korean bodyguards jog next to a car carrying North Korea's leader Kim Jong Un returning to the North for a lunch break. Picture: AFP / Korea Summit Press Pool.

Kim Jong Un appeared to work up an appetite during a summit in South Korea. Picture: AFP/ Korea Summit Press Pool.

How Kim Jong-un rolls. Picture: AFP / Korea Summit Press Pool.

North Korea security guards work hard to earn their keep. Picture: AFP / Korea Summit Press Pool.