Մոսկվայի օդանավակայաններում արգելվել է նստել հատակին և պառկել նստարաններին
Մոսկվայի շրջանային Դուման փոփոխություններ է կատարել «Վարչական իրավախախտումների մասին Ռուսաստանի Դաշնության օրենսգրքում», ինչը թույլ կտա տուգանքներ սահմանել «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում վարքի կանոնների խախտման համար: Փաստաթուղթը հրապարակվել է Դումայի կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փոփոխությունների համաձայն՝ տուգանքներ են սահմանվում այնպիսի խախտումների համար, ինչպիսիք են տարածքի աղտոտումը, վերելակի, շարժասանդուղքների, սպասասրահում նստատեղերի և հաշմանդամների համար նստարանների օգտագործման կանոնները չպահպանելու, առանց ականջակալների երաժշտություն լսելու համար:
Ընդ որում՝ խախտում է նաև համարվելու աթոռներին «պառկած դիրքով լինելը», ինչպես նաև հատակին նստելը և ուղեբեռն աթոռներին տեղադրելը:
Տուգանք է նախատեսվում նաև իրենց ծառայություններն առաջարկող կամ մուրացկանությամբ զբաղվողների համար, ինչպես նաև օդանավակայանը բնակվելու համար վայր օգտագործելու համար:
Այս խախտումների համար սահմանվել է 2.5-5000 ռուբլի տուգանք:










