ՀՀ-ն հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, կմնա ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, հավատարիմ կմնա նաև ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին. Ն. Փաշինյան (թարմացվում է, լուսանկարներ)
21:05
Խոսելով անելիքների մասին Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ այսօր և վաղը ողջ հանրապետության տարածքում դադարեցրել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: «Դա արել ենք երկու պատճառով, որպեսզի մեր շարժման մասնակիցները երկու օր հանգստանալու հնարավորություն ունենան, որովհետև վաստակել են դա, երկրորդը, եթե ճանապարհները փակ լինեին, ոնց էինք գալու Գյումրիում»,-ասաց նա և նշեց, որ վաղը հանարահավաքը կլինի Վանաձորում:
«Ամսի 29-ից բոլոր գործողությունները սկսվում են կրկնակի թափով և կրկնակի ծավալներով, իսկ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8-ին բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հանրահավաքը պատմական հանրահավաք է, որովհետև գյումրեցիները նշեցին, որ արցախյան շարժումից հետո երևի թե ամենահզոր հանրահավաքներից մեկն է, եթե ոչ ամենահզորը: «Ես կարծում եմ, որ պատմական այս օրը արժե նշանավորել մի ոչ պակաս հզոր երթով Գյումրիի փողոցներով, մանավանդ որ «Իմ քայլը» քայլարշավը ես սկսեցի հրապարկից ուղիղ 28 օր առաջ և ես գիտեի, որ Գյումրիի այս հրապարակից սկսելով մենք հաջողության կհասնենք, որովհետև գյումրեցիների սերը, հավատը, թասիբը կուղեկցի մեզ»,-ասաց նա:
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդը նշեց, որ երթը սկսելուց առաջ ցանկանում է խոնարհվել այն մայրերի, քույրերի, եղբայրների, որդիների, դուստրերի առաջ, ովքեր անձրևի տակ այսօր ճանապարհ երկայնքով կանգնած սպասում էին ասելու, որ իրենք հաղթել են և իրենք ունենալու են ազատ և երջանիկ Հայաստան: «Ես ուզում եմ խոնարհվել բոլորի առաջ, ես ուզում եմ խոնարհվել այն հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ, որոնք այս օրերին լեփ-լեցուն են պահել Երանի Հանրապետության հրապարակը, ովքեր այս ընթացքում, վտանգելով իրենք իրենց, իրականացրել են քաղաքացիական անհնազանդության հզորագույն գործողություններ, ուզում եմ խոնարհվել բոլոր նրանց առաջ, ովքեր այս ընթացքում մեզ մի կտոր հաց են տվել, մի բաժակ ջուր են տվել, մեզ օգնել են մի լումայով, կամ հարյուր դոլարով, կամ հարյուր հազար դրանով: Ես ուզում եմ խոնարհվել մեր բոլորի առաջ, որովհետև մենք հուսահատության պահին կարողացանք կերտել ազգային միասնության մի փառապանծ ժամանակ: Մենք ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը ՀՀ-ն երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան և պետք է լինի հզոր ու հաղթանակած պետություն ու ժողովուրդ»,-ասաց նա:
Նշենք, որ Գյումրիում հանրահավաքն ավարտվեց երթով:
20:50
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլորը շատ հստակ պետք է արձանագրեն, որ քաղաքական այս իրավիճակն ունի ընդամենը մեկ լուծում՝ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ ներառյալ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը, «Ծառուկյան դաշինքը», «Ելք» ը համաձայնութամբ՝ ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրելու ժողովրդի թեկնածուին և մայիսի 1-ին նրան են ընտրելու Հայաստանի Հանրապետության վարչապետ:
«Ինչքան էլ այլ թեմաներ քննարկեն, այս իրավիճակի լուծման միակ ճանապարհն դա է: Մնացած բոլոր լուծումներն էլ ավելի են խորացնելու ճգնաժամը, և եթե հիմա ճանապարհների փակմանը ներգրավված են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ, դրանից հետո այդ քաղաքացիների թիվը հասնելու է միլիոնների»,- ասաց նա:
Նա մատնանշեց, որ իրեն միացած հազարավոր քաղաքացիները ոչ թե իր, այլ իրենց իրավունքների համար են պայքարում: «Իշխանությունը, Սերժ Սարգսյանը հենց առաջին օրից սրանում էր սխալվել: Նա մտածում էր՝ Նիկոլի համար ո՞վ է հրապարակ դուրս գալու: Նրանք այդպես էլ չհասկացան, որ Նիկոլի համար մարդիկ հրապարակ դուրս չեն գալիս, նրանք դուրս են գալիս իրենց իրավունքի, իրենց արժանապատվության համար»,- ասաց նա:
Դիմելով քաղաքացիներին՝ նա նկատեց, որ ինքը չէ, որ պետք է հռչակի իրեն վարչապետ: «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է նշանակի, որովհետև իմ վարչապետ նշանակվելը, նշանակելու է, որ ձեզնից յուրաքանչյուրն է դառնալու վարչապետ: Հակառակ դեպքում այս ամենը իմաստ չունի»:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իր գործունեության հիմքում ընկած նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հաղթանակը: «Ես պարտավորվել եմ, որ ոչինչ, նույնիսկ կյանքս չեմ խնայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակի համար, և եթե որևէ մեկը մտածում է, թե ինձ կամ մեզ կարող է որևէ հնարքով կանգնեցնել, նա չի ճանաչում հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն: Հայաստանի քաղաքացին հաղթել է, և որքան շուտ Կարեն Կարապետյանն ընդունի այդ փաստը, այնքան լավ իր, իր ժողովրդի և Արցախի Հանրապետության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ հակառակ դեպքում ինքը և իր համակիրները հեղափոխական միջոցներով կծանոթացնեն այդ փաստի հետ:
20:40
«Հիմա մի այսպիսի տրյուկ են փորձարկում, փորձելով ներկայացնել որ ահա այս հարթակը, որ ղեկավարում է սիրո, թավշյա հեղափոխությունը հիմա էլ ուզում են ներկայացնել, թե իշխանություն գալուց հետո քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ: Ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել, ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավելևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ, արկածախնդիր ճանապարհով»,-ասաց նա:
Նա նշեց, որ ասել են և ասում են, որ իշխանության գալուց հետ աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն գալու: «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից, բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովում է մինչև հիմա: Մենք այս հարցերը չենք պատկերացնում որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար խաղաղ, գործընկներային աշխատանքի հարց է և ես ուզում եմ, սա շատ հստակ ամրագրել: Մենք հաստատում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած խորը և համապարփակ համագործակցության պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը»-ասաց նա և նշեց, որ սա չի նշանակում, որ համարում են երկու ուղղությամբ Հայաստանի համագործակցությունը անթերի են և պետք է ձգտենք այդ հարաբերությունները դարձնել անթերի:
20:25
Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, որ այս օրերին հասկանալիորեն, արդարացված ասում են և ճիշտ են ասում, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին հաղթել է և հաղթել է անվերապահորեն:
«Բայց ես դա արձանագրելով ուզում եմ ասել հետևյալը, որ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը այլևս երբեք չի պարտվելու և հաղթանակը լինելու մեր ժողովրդի մշտական ուղեգիծը: Որևէ կասկած չկա, որ այս հզոր և ոգեղեն ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, որևէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է կոռուպցիային, աղքատությանը, որ այս ժողովուրդը հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը և սկսելու մի մեծ երթ աշխարհի տարբեր անկյուններից դեպի այս սիրելի, անզուգական հայրենիքը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատերը փորձում են օրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվացված ձևով: «Շատերին թվում է՝ հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը, այդպես մտածողները չեն հասկանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ուենցող իրադարձությունները: Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային: Այսօր ՀՀ քաղաքացիության ինստիուտը հաղթանակել է և այդ հաղթանակը անշրջելի և երաշխավորված դարձնելու համար կա միայն մի ճանապարհ և այդ ճանապարհը ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելն է: Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը և հաղթանակի զգացողությանը ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից: Բայց քաղաքական լրջությունը պատասխանատվությունը ստիպում է արձանագրել հետևյալը, չկա ուրիշ տարբերակ՝ ժողովուրդը հաղթել է և նրա դե ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե՝ մայիսի 1-ի Ազգային ժողովի ընտրություններին»,-ասաց նա:
«Այսօր շատերը հարցնում են՝ թե ինչ կարող են անել այս ճգնաժամի լուծմանը աջակցելու հարցում: Ես ասում եմ, որ կա մի պարզ գործողություն. բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև այն երկիրը, որտեղ որևէ Հանրապետական կարող է լինել վարչապետ կամ նախագահ, ապա այդ երկիրը գոյություն չունի: Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է, սա հաղթանակած սիրո Հայստանն է, և ես հույս ունեմ՝ կա ինչ-որ մեկը, որ Կարեն Կարապետյանին և մյուս Հանրապետականներին ցույց կտա, թե ինչ է կատարվում ճանապարհներին, երբ Երևանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք չորս ժամնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի պաշտոնում իրեն առաջադրելը կնշանակի, որ ինքն իրեն հռչակում է տեղատարափ անձրի տակ ժամերով կանգնած ժողովրդի թշնամին:
Այսօր մեզ նույնիսկ մոտեցել են մարդիկ և ասում էին, որ կտուկ գործողությունների ժամանակն է, բայց ես ուզում եմ ասել, որ բոլոր կտրուկ գործողություններն արդեն ավարտված են: Այս պատմությունը վաղուց արդեն ավարտված է»,- ասաց նա:
20:00
Ազգային Ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ նշեց, որ որ ինքը բազմիցս եկել է Գյումրի, ելույթներ է ունեցել, բայց հնարավորություն չի ունեցել հրապարակում հավաքված մարդկանց թվով գյումրեցիների տեսնել և շնորհակալություն ասել: Նա նկատեց, որ բազմաթիվ դժվարությունների հանդիպելուց հետո գյումրեցիները չեն ընկճվել, հուսահատվել:
«Այսօր դու նորից կանգնած ես հրապարակում: Մենք գիտենք՝ ինչի համար ենք մենք պայքարում, ոչ թե իշխանության, այլ մեր նամուսի, թասիբի, մեր արհամարհանքի, մեր տառապանքի, մեր հաղթանակի համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ արցախյան ազատամարտում հող ազատագրած ժողովուրդը պետք է կարողանա երկիրն ազատագրել նաև հիսուն հոգուց, որոնք կողոպտել են ժողովրդին:
«Սիրելի՛ ժողովուրդ, այս տարիների դժվարությունները, արհամարհանքը կարողացել ենք հաղթահարել: Ժամանակն է ընդամենը երեք-չորս օր կանգնել և բռնել այդ հաղթանակը: Ամեն մեկս պարտավոր է իր բաժին բեռը վերցնել,- ասաց նա՝ հավելելով, որ երբևիցե չի եղել մի առաջնորդ, որ ընկնի ժոովրդի առաջ և պայքարի, իսկ այսօր այդ մարդը կանգնած է ժողովրդի դիմաց, և դա Նիկոլ Փաշինյանն է:
20:15
Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքին դերասան Հայկ Մարությանը իր ելույթում ասաց, որ այսօր և այսուհետ չկա այլևս Գյումրի, Վանաձոր և այլն, այլ կա միայն հայ ժողովուրդ և այսօր այդ հայ ժողովուրդը Գյումրիում է:
«Ապրիլի 23-ին ամբողջ հայ ժողովուրդը` հայաստանիցները և սփյուռքը տարան անհավանական և աննախադեպ հաղթանակ, բայց որպեսզի այդ հաղթանակը լինի վերջնական մենք ունենք անելու ևս մեկ քայլ, մենք պետք է անենք ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ, իսկ դրա համար մենք պետք է որպես երկրի ղեկավար ունենանք մեր ժողովրդավարական թեկնածուն»,-ասաց նա և բազմությունը վանկարկեց Նիկոլ Փաշինյանի անունը:
«Ամբողջ հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և միայն իրեն մենք կվստահենք, որ տանի Հայաստանը դեպի ազատ և արդար ընտրություններ, դրա համար մենք պետք է մնանք այսքան ուժեղ, որքան այսօր ենք և պետք է ուժեղանանք վաղը, մյուս օրը և մինչև ամսի 1-ը: Իսկ երբ ունենանք ազատ և արդար ընտրություններ, այդ ժամանակ կունենանք ազատ և անկախ Հայաստան»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս շաժումը աշխարհի ամենախաղաղ շարժումն է և կոչ արեց բոլորին բարձրացնել ձեռքերը:
20:10
Աշխարհահռչակ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս ելույթ ունեցավ Վարդանանց հրապարակում: Նա նշեց, որ իր համար դժվար էր արտահայտել իր զգաղողությունները վերջին օրերին հայ ժողովրդի արածի վերաբերյալ:
«Ես այսօր եկել եմ այստեղ, որպեսզի մաշկիս վրա զգամ մեր ազգի արածը, շնորհավորում եմ ձեզ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց երկար ժամանակ փորձում էին համոզել են, որ սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի զարգացմանը: «Մենք միշտ համոզված ենք եղել, որ պետք է մասնակցենք, բայց չենք իմացել, թե ինչպես պետք է մեր մասնակցությունը ցույց տանք: Ճիշտ է, որ մենք միշտ ձեզ թիկունք լինենք, և ոչ թե մենք այդ փոփոխությունը բերենք, որովհետև այսօր դուք եք որ հաղթել եք, փոփոխություն բերել և անկախությունը իսկապես դրոշմել Հայաստանում»,- ասաց նա:
Նա շնորհակալություն հայտնեց շատ սփյուռքահայերի անունից, սփյուռքահայերի, բայց ոչ թե սփյուռքյան կառույցների, կազմակերպությունների անունից:
Աշխարհահռչակ դերասանուհին շնորհակալություն հայտնեց նաև Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Վահե Բերբերյանից, Արա Նազարյանի անունից:
Նրա խոսքով՝ ժողովուրդը հաղթեց պայքարում, բայց հաղթեց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, նրան լսելով: «Լսեցիք նրան: Իսկապես մարդկային խոսքով, առանց վայրագ գործողությունների նա կարողացավ բոլորին միացնել»,-նկատեց նա:
Արսինե Խանջյանի խոսքով՝ սփյուռքն իսկապես ներկա է և հետևում է հայաստանյան բոլոր գործընթացներին, բայց, նրա բնորոշմամբ, սփյուռքն էլ իր մեջ վախ ունի: «Պետք է դուք քաջալերեք սփյուռքին, որ չվախենա այլևս: Մենք կարող ենք անկախ երկիր ունենալ՝ առանց օտար երկրների մասնակցության: Կարևորը ներքին անկախությունն է մեր հոգու մեջ, մեր կամքի մեջ, և մենք այսօր իսկապես ազատ, անկախ Հայաստան ենք»,- ասաց նա:
19:56
Ելույթ ունեցավ նաև Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժներից մեկը՝ Սոֆիա Հակոբյանը, ով բոլոր ուսուցիչներին կոչ արեց դուրս գալ փողոց և կանգնել իրենց կոլեգաների կողքին և միասնաբար պայքարել հաղթանակի համար:
«Շատ քիչ է մնացել: Ընդամենը մեկ զարկ և մենք կհասնենք նրան, ինչի մասին երազել է մեր ազգը»,- ասաց նա՝ շիրակցիներին խնդրելով մասնակից դառնալ այս երկիրը թափանցիկ դարձնելուն:
19:50
Մեր այս հաղթական արշավի առաջին օրից մենք ասել ենք, որ չկա ատելություն, կա միայն սեր: Այս մասին ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Գյումրիում ընթացող հանրահավաքին: «Կա սեր մեր ժողովրդի, երկրի, մարդու հանդեպ և այդ սերը քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հանդիպել է բոլորին, բոլորից ստացել է սեր և դարձել է մեծ ալիք և սրբել տարել է այն մի փոքր ատելությունը, որ մնացել էր մեր երկրում»,-ասաց նա:
Նա նշեց, որ ռեժիմը հասկանալով, որ այլ տարբերակ չունի, որ ժողովուրդը միասնական է և սիրում են իրար, փորձում են կեղծ ինֆորմացիա տարածել: «Տարածում են, թե իբր մենք ֆոբիաներ ունենք այլ ազգերի նկատմամբ, թե իբր մենք ռուսաֆոբ կամ այլազգաֆոբ ենք: Սիրելիներս, ուժեղները ֆոբիաներ չունեն, նրանք միայն սիրում են»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց թիկունքում բացառապես հայ ժողովուրդն է և չի կարող այլ պետություն խառնվել մեր ներքին գործերին: Նա նշեց, որ այն քաղաքացին ով օտար երկրի գործակալ է ամենաստոր դավաճանն է և չպետք է կարողանան պաշտոն ստանձնել ՀՀ-ում: «Դրա համար կա անհրաժեշտություն, որ իշխանափոխությունից հետո բացահայտել բոլոր գրոծակալներին և ուղարկել իրենց տերերի մոտ»,-ասաց նա:
19:43
Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Նրա բնորոշմամբ՝ հեղափոխությունը մոտենում է իր հաղթական ավարտին:
«Ահագին բան ենք արել բոլորս միասին, բայց դեռ գործ կա. չթուլանալ, չհոգնել, պայքարել մեր բոլորիս ազատությունների և արժանապատվության համար: Տարակույս չունեմ, որ մենք ունենալու ենք մեր ազատ և արդար Հայաստանը»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Լորեցյանն էլ, դիմելով «թասիբով գյումրեցիներին», նշեց, որ Հայաստանի ժողովուրդը վերջապես ազատագրվեց իր վախից և հիասթափությունից և ձայն բարձրացրեց՝ տեր կանգնելով իշխանությանը, որն արդեն երկար տարիներ որոշ քրեաօլիգարխիկ տարրեր խլել էին իրենցից:
«Հայ ժողովուրդն ի վերջո հասկացավ, որ այս քրեաօլիգարխիկ համակարգին կարելի է կանգնեցնել, ավելին՝ գլխատել և ամբողջությամբ յռեցնել»,- ասաց նա՝ նշելով Կարեն Կարապետյանի գլխավորությամբ որոշ դեմքեր ցանկանում են ժողովրդից խլել ժողովրդի իշխանությունը:
Նրա խոսքով՝ Գյումրին չնայած միշտ ընդդիմադիր է եղել, սակայն վերջին տարիներին կարողացել են անգամ գյումրեցիներին ճնշել: Ըստ նրա՝ արդեն ժամանակն է, դրա վերջը տալու: «Եկել է պահը, որ ժողովուրդն իր ձեռքը վերցնի իշխանությունը»,- ասաց նա:
19:24
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ավտոերթը հասավ վերջնակետ՝ Գյումրի։ Այստեղ՝ Վարդանանց հրապարակում, նրան սպասում է մեծ բազմություն:
17:01
«Իմ քայլը» նախաձեռնության անդամները շարունակում են ավտոերթը: Թալինում Նիկոլ Փաշինյանին մարդիկ դիմավորում են «Նի-կոլ, վար-չա-պետ» վանկարկումներով և աղուհացով:
Ինչպես նախորդ օրերին՝ վարորդները միացրել են ազդանշանային համակարգերը: Ճանապարհին հարկադիր կանգառների պատճառով Գյումրիում նախատեսված հանրահավաքը, ըստ ամենայնի, կուշանա:
16:19
Կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը միացել է Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Գյումրի ավտոերթին:
Նա նշեց, որ նա շատ հուզված և տպավորված է Հայաստանում տեղի ունեցողով:
«Իսկապես շնորհակալություն: Այս ոգևորությունը չի պատկանում միայն Հայաստանի ժողովրդին, այն պատկանում է ամբողջ հայությանը: Այն դրությունը, որ փոքրից մեծ իսկապես Նիկոլ Փաշինյանի կողքին են, հույս է ծնել»,- ասաց նա՝ նշելով, որ մայիսի մեկին բոլորս պետք է հետևենք և պայքարեն Հայաստանի ապագայի համար,- այսօր հույս կա ապագայի վերաբերյալ: Ժողովրդի ձայնն է, որ պետք է լսվի: Նիկոլին, այո, լսում ենք, բայց ժողովրդի ձայնն է, որ Նիկոլի ձայնին կտա այդ ուժը: Հավատացե՛ք, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ անել այն, ինչ Հայաստանի իշխանությունները չկարողացան, դժբախտաբար: Պետք է հավատանք, առանց վախի, որ երկիրը ինքնավար ձևով կկարողանա առաջ գնալ»:
15:54
Մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավոտերթը դեպի Գյումրի:
Ճանապարհին կանգնած մարդիկ ողջունում են քաղաքական գործչին՝ Հայաստանի խորհրդանիշ եռագույնով:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում հանրահավաք անցկացնելու մտադրությամն մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երեկ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Գյումրիում հանրահավաքը նախատեսված է անցկացնել ժամը 18:00-ին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք պատրաստվում են հանրահավաք անցկացնել նաև Վանաձորում՝ վաղը՝ ապրիլի 28-ին: Մինչև մայիսի 1-ը՝ խորհրդարանում վարչապետի թեկնածուների հարցի քննարկման օրը, ընդդիմադիր գործիչը կոչ է արել ընդվզման ակցիաներ իրականացնել:
Լուսանկարները՝ Yuri Manvelyan օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից
Նշենք, որ նախօրեին՝ հանրահավաքի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր հանդիպելու և բանակցելու լրագրողների ներկայությամբ, սակայն հանդիպումն այսօր չկայացավ: Հանդիապմանը փոխարինեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին, թե կա՞ մի որևէ միջազգային փորձ, որտեղ լրագրողների առաջ բանակցություններն արդյունք են տվել, Փաշինյանը պատասխանեց. «Եթե ուզում եք նախադեպ տեսնել, ես ձեզ մեր շարժման ընթացքում կարող եմ ցույց տալ 10-յակ աննախադեպ երևույթներ: Ո՞վ է ասել, որ մենք նախադեպերով պետք է շարժվենք: Ի դեպ, մեզ մեղադրում էին, որ ինչ որ մենք անում ենք, արդեն 10-յակ նախադեպերով տապալվել է: Ես չեմ հասկանում՝ ինչում է պրոբլեմը: Այստեղ խոսքը լրագրողների մասին չէ, խոսքը հանրության մասին է, որովհետև մենք լրագրողներին տեսնում ենք խողովակ՝ հանրության առաջ հաշվետու լինելու: Ես ինչո՞ւ Կարեն Կարապետյանի հետ փակ դռների հետևում պետք է բանակցեմ»:
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հետ հանդիպումներն առանց լրատվամիջոցների ներկայության են եղել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նշված ուժերը այս քաղաքական ճգնաժամի կողմ չեն հանդիսանում: «Հանրապետականն այս քաղաքական ճգնաժամի կողմ է: Մենք բանակցությունները պատկերացնում ենք այսպիսի ֆորմատով: Հիմա թող նա գար և մեզ բոլորիս ներկայացներ, որ սա սխալ ֆորմատ է, ներկայացներ փաստարկներ, թե ինչու այսպես պետք է չլինի»,- ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
12:06 • 19.11.24 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
13:44 • 19.11.24 Ա Սերիայի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը. Goal
Իրադարձային
-
18:26 • 19.11.24 Լավրովը մեկնաբանել է Մակրոնի հետ ձեռքսեղմումը
Քաղաքականություն
-
17:11 • 19.11.24 Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով
-
17:03 • 19.11.24 ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
-
15:24 • 19.11.24 Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը