Վայրի բնության տպավորիչ կադրեր, որոնք հաղթանակի են հավակնում National Geographic-ի ֆոտոմրցույթում (լուսանկարներ)
Հեղինակավոր National Geographic ամսագիրը հայտարարել է Travel Photographer of the Year լուսանկարչական մրցույթը, որին մասնակցում են աշխարհի ամենատարբեր անկյուններում արված մեկը մյուսից տպավորիչ կադրեր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարները վերաբերում են կենդանական աշխարհին ու առհասարակ բնությանը:
Բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է National Geographic-ի խմբագրակազմի առանձնացրած լավագույն լուսանկարները, որոնք հաղթանակի հավակնորդ են:
Հայտնի է, որ լուսանկարները ներկայացված են 3 անվանակարգում՝ «Բնություն», «Մարդիկ», «Քաղաքներ»: Այս անվանակարգերից մեկում որևէ լուսանկար կճանաչվի գլխավոր հաղթող ու կարժանանա 10.000 դոլար մրցանակի:





















