Դոնալդ Թրամփը կհանդիպի Էլիզաբեթ 2-րդին

11:08 • 27.04.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում կհանդիպի թագուհի էլիզաբեթ 2-րդին, հայտնում է The Guardian-ը:

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքով՝ այցի ընթացքում կլինեն բանակցություններ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսին այցելել Մեծ Բրիտանիա: 

Ինչպես սպասվում է, Թրամփը սկզբում կժամանի Բրյուսել՝ մասնակցելու հուլիսի 11-12-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որից հետո կուղևորվի Մեծ Բրիտանիա: Միացյալ Թագավորությունում նա կանցկացնի մի քանի օր: