Օդեսայում 7 տարեկան երեխան ընկել է շենքի 5-րդ հարկից և ողջ մնացել

17:35 • 27.04.18

Ուկրաինական Օդեսայում 7 տարեկան երեխան ընկել է շենքի 5-րդ հարկից և ողջ մնացել, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Օդեսա նահանգի Բելգորոդ–Դնեստրովսկի քաղաքում, որտեղ փոքրիկ տղան ապրում է մոր հետ:

Ըստ աղբյուրի՝ ընտանիքն ապրում է բարեկեցիկ կյանքով և սոցիալական ծառայությունների հաշվառման մեջ չէ:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է երեխան վայր ընկել: Նշվում է, որ նա ստացել է մի շարք վնասվածքներ:

Երեխան այժմ հոսպիտալացված է:

Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: