«Ռոսկոմնադզորն» արգելափակումից հանել է Amazon-ի ենթացանցերը

22:22 • 28.04.18

Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը վերացրել է 3 մլն IP-հասցեների արգելափակումն ամերիկյան Amazon ինտերնետային ընկերության երկու ենթացանցում և OVH SAS միջազգային ընկերության մեկ ենթացանցում:

DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են IP-հասցեների արգելափակման մոնիթորինգով զբաղվող ծառայության տվյալները:

Միևնույն ժամանակ «Ռոսկոմնադզորի» մամլո ծառայությունից հայտնում են, որ Telegram մեսենջերի հասցեները, որոնք ընդգրկված են տվյալ ենթացանցերի կազմում, ամբողջությամբ հաստատված են և արգելափակվում են:

Amazon Web Services-ի արգելափակման ենթակա ենթացանցերում, ընդհանուր առմամբ, ավելի քան 738 000 կայք է ներգրավված, որը կազմում է հասցեների ընդհանուր պարունակության 3.3 տոկոսը: