Գերմանիայում գնացքը դուրս է եկել գծերից
17:52 • 28.04.18
Գերմանիայի Բավարիա նահանգի Մյունխեն-Ռիեմ կայարանում բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից, վնասը գնահատվում է միլիոնավոր եվրոներ: Այդ մասին հայտնում է focus.de կայքը:
Վթարը տեղի է ունեցել լույս ապրիլի 28-ին: Գնացքի երկու վագոն դուրս է եկել գծերից:
Վիրավորների մասին չի հաղորդվում: Վթարի պատճառների մասին չի նշվում:
Placeholder










