«Ելոուսթոուն» ազգային պարկի՝ աշխարհի ամենամեծ ակտիվ գեյզերը երրորդ անգամ է ժայթքել մեկ ամսում (տեսանյութ)
Աշխարհի ամենամեծ ակտիվ գեյզերը վեց ամսվա ընթացքում ժայթքել է երրորդ անգամ:
Ինչպես հայտնում է The Independent-ը, երկրաբանները հայտնում են, որ ամերիկյան «Ելոուսթոուն» ազգային պարկում գտնվող գեյզերը ժայթքել է ուրբաթ առավոտյան:
Գեյզերի ժայթքումը մեկ ամսում գրանցված հերթական ակտիվությունն է: Մինչ այս տարին այն չէր ժայթքել 2014 թվականի սեպտեմբերից ի վեր:
«Շոգենավ» գեյզերը, որն ամենամեծ է Այդահո, Վայոմինգ, Մոնթանա նահանգների տարածքում գտնվող ազգային այգում, կարող է մինչև 115 մետր երկարությամբ ջրի շիթ արձակել՝ դառնալով աշխարհի ամենաբարձր ակտիվ գեյզերը:
Առավել հզոր ժայթքումներ գիտնականները գրանցել են Նոր Զելանդիայի Վայմանգու գեյզերում, որը հարյուր տարի առաջ է հանգել:
Տեսանյութն՝ այստեղ։










