Երևանում գազի արտահոսքից բռնկված հրդեհը հաջողվել է մարել. ԱԻՆ

09:31 • 28.04.18

Ապրիլի 27-ին, ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում` Հանրային հեռուստաընկերության մոտակայքում գտնվող գազատար խողովակից հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գևորգ Հովսեփյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է գազատար խողովակից արտահոսած գազը և էլեկտրական մալուխ (մոտ 2 գմ):

Հրդեհը մարվել է ժամը 21:24-ին: Տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: