ԱՄՆ սենատորն առաջարկել է Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել

11:42 • 28.04.18

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի առաջընթացի հասնել Կորեական թերակղզու վրա հակամարտության կարգավորման հարցում, նա արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին սենատորը հայտնել է Fox News հեռուստաալիքին:

«Դոնալդ Թրամփը համոզել է Հյուսիսային Կորեային և Չինաստանին, որ լուրջ է վերաբերում փոփոխություններին: Մենք դեռ դրան չենք հասել, բայց եթե դա տեղի ունենա, ապա նախագահ Թրամփն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի»,- ասել է Գրեմը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել «միջազգային դիվանագիտության և մարդկանց միջև համագործակցության ամրապնդման» համար 2009 թվականի հոկտեմբերին: Նա ԱՄՆ երրորդ նախագահն է դարձել, որ ստացել է այդ մրցանակը: Այդ մրցանակին են նաև արժանացել ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը և 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը: