Գիշերը հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը. քննարկվել են ներքաղաքական վերջին զարգացումները
Այս գիշեր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Այս մասին հայտնում է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները։
Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի վերջին հանդիպումը կայացել էր ապրիլի 26-ի երեկոյան:
Դրանից հետո նախագահը շարունակել էր հանդիպումների շարքը՝ քննարկումներ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:










