«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկն ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել  

19:16 • 29.04.18

«Մաշան և արջը» հայտնի ռուսական մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube-ում ավելի քան 3 մլրդ դիտում է հավաքել և վեցերորդ տեղն է զբաղեցնում ամենադիտված տեսանյութերի ցանկում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախագծի մամլո հաղորդագրության մեջ: 

«Անիմակորդ» ստուդիայի «Մաշան և արջը» մուլտֆիլմն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականին և այժմ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Այսօրվա դրությամբ մուլտֆիլմի բովանդակությամբ տեսանյութերի դիտումների ընդհանուր քանակը ողջ աշխարհում գերազանցում է 35 միլիարդը: 

«Այսօր միակ անիմացիոն տեսանյութն է, որն ընդգրկվել է YouTube-ի 10 ամենադիտված տեսանյութերի ցանկում՝ հարթակի գոյության ողջ ընթացքում: «Մաշան և շիլան» ավելի քան 3 մլրդ դիտում է հավաքել», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկն ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել