System of a Down-ի կիթառահարը Ցեղասպանությանը նվիրված երգ է ներկայացրել (տեսանյութ)

14:29 • 29.04.18

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը, որը պատրաստվում է հուլիսին նոր ալբոմի դուրս գալուն, ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ:

Ինչպես նշում է Asbarez-ը, Lives («Կյանքեր») կոչվող երգը նոր ալբոմի սինգլն է:

«Ես հայ եմ, ուստի՝ ցանկացա ինչ-որ բան անել հայ ժողովրդի համար: Երգն այն հպարտության մասին է, որը զգում ես՝ տեսնելով Ցեղասպանությունը վերապրած ժողովրդին: Այն միայն հայ ժողովրդի համար չէ: Այն նվիրված է ցանկացած մեկին, որի ժողովուրդը նման տանջանքի միջոց է անցել»,-Rolling Stone ամսագրի հետ զրույցում ասել է Մալաքյանը:

Կիթառահարը մանրամասնել է, որ iTunes-ում երգի գնումից ստացված հասույթի կեսը կտրամադրվի բարեգործությանը՝ Արցախի համար առաջին բուժօգնության պարագաների գնմանը:

 


 

System of a Down-ի կիթառահարը Ցեղասպանությանը նվիրված երգ է ներկայացրել (տեսանյութ)