Ռուսական երկու նավ մոտեցել են Լատվիայի սահմաններին․ Լատվիայի ԶՈւ
Լատվիայի ծովային սահմանների մոտ նկատվել է Ռուսաստանին պատկանող երկու ռազմական նավ, այս մասին հայտարարվել է երկրի Ազգային ԶՈւ-ի պաշտոնական թվիթերյան էջում։
Ինչպես նշում է tass.ru-ն, հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական «Ստերեգուշչի» տեսակի նավը նկատվել է Լատվիայի բացառիկ տնտեսական գոտում՝ երկրի տարածքային ջրերից 5 ծովային մղոն այն կողմ:
Նշվում է նաև, որ Լատվիայի տարածքային ջրերից 8 ծովային մղոն հեռավորության վրա նկատվել է ՌԴ ռազմածովային ուժերին պատկանող «Գորին» նավը:
Լատվիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսաստանյան ռազմանավերը 2016 թվականի ընթացքում Լատվիայի սահմաններին են մոտեցել 209 անգամ, 2015-ին՝ 270 անգամ, 2014-ին՝ ավելի քան 250 անգամ։










