Եվրոպայի լքված շինությունները և հին դաշնամուրները՝ ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսնակարներ)
Ֆրանսիացի պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու դաշնակահար Ռոմեն Թիերին յուրահատուկ կերպով համադրում է իր հիմնական երկու նախասիրությունները՝ լուսանկարչությունը և երաժշտությունը:
«Դաշնամուրների ռեքվիեմ» ֆոտոշարքն արտահայտում է իմ կապվածությունը երաժշտության ու լուսանկարչության հետ. երկուսն էլ իմ կիրքն են»,- ասել է նա:
Լուսանկարչի խոսքով՝ մոտ 50 լուսանկարներում ուշադրությունը կենտրոնացվում է դաշնամուրի վրա: Լուսանկարների մեծամասնությունում դաշնամուրներն անսարք են, պակասող ստեղներով, բայց միշտ լավ են նայվում կադրի մեջ:
«Ֆոտոշարքն անելու համար ճանապարհորդել եմ մի շարք եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Լեհաստանում, և այլն», - պարզաբանել է Թիերին:




























