Հոնգկոնգի տանիքները՝ ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Ֆրանսիացի լուսանկարիչ Ռոմեն Ժաք Լագրեզը ֆոտոշարքի միջոցով պատմել է Հոնգկոնգի մասին՝ ներկայացնելով այն յուրահատուկ տեսանկյունից: Բանն այն է, որ լուսանկարիչը ցույց է տվել Հոնգ Կոնգը վերևից՝ տանիքներով և շինությունների վերևի հարկերով:
Լանգրեզի խոսքով՝ լուսանկարներից ոչ մեկը բեմադրված չէ, և երբեմն ինքը ստիպված էր երկար սպասել անհրաժեշտ պահին՝ շենքերի ու բնակիչների առօրյան ու մթնոլորտը «բռնացնելու» համար:
«Ամեն ինչ սկսվեց պատահականությունից. առավոտյան բարձրացա տանիք՝ մի այլ ֆոտոնախագծի շրջանակում լուսանկարելու համար: Այդ օրը երկինքը շատ պարզ էր, և ծագող արևը կամաց-կամաց լուսավորում էր շրջակայքը՝ տեսանելի դարձնելով շենքերի մանրուքները: Մի պահ, երբ շենքերից մեկը սկսեց լողալ լույսի մեջ, ինչ-որ բան շարժվեց դրա վրա: Ուշադիր նայեցի ու հասկացա, որ ինչ-որ մեկն ալեհավաք էր նորոգում: Արագ «բռնացրի» տեսարանը՝ կախարդվելով պահի հրաշքով, և ամեն ինչ սկսվեց»,- պատմել է նա:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարչի աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:






















