Դիլիջանում Nissan Tiida–ն ընկել է ձորը, կան տուժածներ

09:06 • 30.04.18

Ապրիլի 29-ին՝ ժամը 20:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ք. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 8 մ): 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Ա. Գ.-ն (ծնված 1991 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից: