Աֆղանստանում 1 օրում 3-րդ պայթյունն է տեղի ունեցել. կան զոհեր
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդաղար քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, այս մասին գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ մահացածները քաղաքի Դաման թաղամասում գործող կրոնական դպրոցի ուսանողներ են եղել։ Տեղական իշխանությունները հաստատել են փաստը, որ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել քաղաքում օտարերկրյա զինված ուժերի ավտոշարասյան մոտակայքում։
Ըստ լրատվամիջոցի՝ հարձակման թիրախում են եղել այդ տարածքում տեղակայված ռումինական ուժերը։ Հաղորդվում է նաև ռումինացի զինվորների շրջանում 6 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է որոտացել նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որին զոհ է գնացել առնվազն 21 մարդ։










