Ֆրանսիայում թանգարաններից մեկի հավաքածուի կեսից ավելին կեղծ է եղել

13:48 • 30.04.18

Ֆրանսիայի հարավում գործող արվեստի թանգարաններից մեկը պարզել է, որ իր ցուցանմուշներից կեսից ավելին կեղծված է:

Ինչպես նշում է The Guardian-ը, շոկային բացահայտման կապակցությամբ Էլնի քաղաքապետը նշել է, որ «դա ուղղակի աղետ է»:

Աղբյուրը մանրամասնում է, որ թանգարանում ներկայացված են նկարիչ Էթյեն Թերիուսի աշխատանքները: Ընդհանուր առմամբ, թանգարանում ներկայացված է 140 կտավ, որոնց ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ 82-ը կեղծ է:

«Էթյեն Թերիուսը Էլնի մեծ նկարիչն էր: Գիտակցելով, որ մարդիկ նրա գործերը տեսնելու համար այցելել են թանգարան ու, ցավոք, զննել են մեծավմասամբ կեղծ նմուշներ՝ կասեմ, որ սա մեր քաղաքի համար աղետ է»,-ասել է քաղաքապետը:

 

 

Ֆրանսիայում թանգարաններից մեկի հավաքածուի կեսից ավելին կեղծ է եղել