630 մլն դոլար. «Վրիժառուները» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում նոր ռեկորդ է սահմանել
«Վրիժառուները. անվերջության պատերազմ» նոր ֆանտաստիկ մարտաֆիլմն անցած հանգստյան օրերի ընթացքում համաշխարհային կինովարձույթում հավաքած հասույթի չափով նոր ռեկորդ է սահմանել:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, այն դարձել է պատմության մեջ՝ պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ ֆիլմն անցած հանգստյան օրերին համաշխարհային կինովարձույթում հավաքել է 630 մլն դոլար, որից 250 մլն-ը՝ Միացյալ Նահանգների տարաքծում:










