ԶԼՄ-ները պարզել են՝ ուր է կորել Թրամփին Մակրոնի նվիրած կաղնին
Կաղնու տնկին, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որպես նվեր էր բերել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, Սպիտակ տան այգում տնկվելուց 5 օր անց անհետացել էր:
Այժմ պարզվել է, որ այգեպանները տնկին հանել են և դրել բուսասանիտարական կարանտինային վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է Huffington Post-ը:
Լրատվամիջոցը նշել է, որ ԱՄՆ-ում խիստ կանոններ են գործում ցանկացած ներկրվող սածիլների, սերմերի, տնկիների և անգամ հողի համար: Նախագահական նվերը նույնպես բացառություն չի դարձել: Այնուամենայնիվ, երիտասարդ կաղնու կարանտինային շրջանը շուտով կավարտվի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները նշել էին, որ կաղնին, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որպես նվեր էր բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Սպիտակ տան այգում տնկվելուց 5 օր անց անհետացել է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը կաղնին բերել էր երկրի հյուսիսից: Պատահական չէ, որ ծառը Ֆրանսիայի հյուսիսից է, քանի որ հենց այնտեղ են ամերիկյան զորքերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ափ ելել: Բացի այդ, ծառը խորհրդանշում է ամերիկաֆրանսիական հարաբերությունների ամրությունը:










