Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում
Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը սրահում ծխող տղամարդու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռի անձնակազմի ղեկավարը թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի ծխելու փաստի առնչությամբ օգնության համար դիմել է տրասնպորտային ոստիկանության աշխատակիցներին:
Միներալնիե Վոդիի օդանավակայանում ոստիկանական բաժնի աշխատակիցները վարչական արձանագրություն են կազմել 1947թ. ծնված ուղևորի նկատմամբ:










