Քաբուլում երկու պայթյուն է որոտացել. կան զոհեր և տուժածներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ, կա 20 տուժած։
Քաբուլի իշխանությունները հայտնել են, որ մահացածներից մեկը լրագրող է, երկուսը՝ ոստիկան։
Պայթուցիկներից մեկը գործի է դրվել Աֆղանստանի Անվտանգության ազգային ղեկավարության շենքի մոտ։ Չի բացառվում, որ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի միջոցով։
Մյուս պայթուցիկ սարքը գտնվել է մոտոցիկլետի մեջ։
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։










