Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած երկու պայթյունի հետևանքով զոհերի թիվը եռապատկվել է՝ հասնելով 21-ի: Ինչ վերաբերում է տուժածներին, ապա 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գրում է korrespondent.net-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին։
Մահացածների թվում են TOLOnews, 1TV և Al Jazeera լրատվամիջոցների թղթակիցները։
Հիշեցնենք, որ պայթուցիկներից մեկը գործի է դրվել Աֆղանստանի Անվտանգության ազգային ղեկավարության շենքի մոտ։ Չի բացառվում, որ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի միջոցով։
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։










