Թրամփը կոչ է արել հանրապետականներին կանխել իր պաշտոնանկությունը

15:31 • 30.04.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր կուսակից հանրապետականներին պահպանել  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ունեցած մեծամասնությունը, որպեսզի դեմոկրատները չկարողանան պաշտոնանկ անել իրեն, հայտնում է Independent-ը:

Այժմ Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականները զբաղեցնում են 235 տեղ, իսկ դեմոկրատները՝ 193:

Այնուամենայնիվ, նոյեմբերի կեսին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները հույս ունեն մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում: Մինչդեռ հանրապետականները  Թրամփի ցածր վարկանիշի առնչությամբ լուրջ մտավախություններ ունեն ընտրությունների ելքի վերաբերյալ: