Չինաստանում կարող են արգելել «Պեպպա խոզուկը» մուլտֆիլմը

13:39 • 01.05.18

Բրիտանական արտադրության «Պեպպա խոզուկը» սիրված մանկական մուլտֆիլմը կարող է արգելվել Չինաստանում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ #PeppaPig հեշթեգով բոլոր հրապարակումները սկսել են հեռացվել ամենաայցելված չինական սոցիալական մեդիահարթակներից, ինչից հետո մուլտֆիլմի սերիաներն անհետացել են Douyin վիդեոկայքից:

BBC News-ի հաղորդմամբ՝ Չինաստանի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ «Պեպպա խոզուկը» ներառվել է արգելված նյութերի ցանկում:

Նշվում է, որ Չինաստանում շատ են դիտում խոզերի ընտանիքի մասին այս մուլտֆիլմը և, չնայած այն նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, վերջերս այն սկսել է տարածում գտնել վայելել նաև երիտասարդների շրջանում: Մուլտֆիլմի կերպարները սկսել են օգտագործվել մեմերում, այդ թվում՝ անպարկեշտ բովանդակության:

Ենթադրվում է, որ այս կերպ Չինաստանի իշխանությունները որոշել են սահմանափակել մուլտֆիլմի բացասական ազդեցությունը երկրի բնակչության վրա:

Հատկանշական է, որ Suishoupai բջջային հավելվածը նույնիսկ նոր կերպար է ստեղծել՝ «փոքր խոզուկ Դոդո», ինչի համար համաձայնություն է տվել պետությունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այժմ Պեկինը կփորձի Պեպպային փոխարինել Դոդոյով:

Չինաստանում կարող են արգելել «Պեպպա խոզուկը» մուլտֆիլմը