Եվրոպոլն առաջին անգամ կին է գլխավորել
Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլը երեքշաբթի պաշտոնապես դարձել է Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն:
Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կին է գլխավորել: Այդ մասին ասված է երեքշաբթի այդ կազմակերպության տարածած հաղորդագրությունում, հայտնում է ТАСС գործակալությունը:
Ավելի վաղ Ներքին գործերի և արդարադատության հարցերով ԵՄ խորհուրդը Բրյուսելում պլանային նիստի ժամանակ հաստատել էր նրա թեկնածությունն այդ պաշտոնում: Եվրոպոլի տնօրենը նշանակվում է չորսամյա ժամկետով:
48-ամյա Կատրին դե Բոլը 2012 թվականին դարձել էր Բելգիայի դաշնային ոստիկանության գլխավոր կոմիսար՝ դառնալով այդ պաշտոնում ծառայող առաջին կինը:










