Ֆրանսիայում ձյուն է տեղացել. հայտարարվել է վտանգի նարնջագույն աստիճան (տեսանյութ)
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում ապրիլի վերջին օրն անսպասելի ձյուն է տեղացել, ինչը դժվարություններ է առաջացրել տեղի բնակչության համար։
Հայտնի է, որ երկրի 6 դեպարտամենտներում հայտարարված է վտանգի նարնջագույն աստիճան՝ կապված եղանակային պայմանների խիստ վատթարացման հետ։
Ինչպես փոխանցում է Meteo France-ը, օդերևութաբանների կանխատեսմանը հղումով, եղանակի կտրուկ վատթարացման պատճառ է հանդիսացել Ատլանտյան օվկիանոսից եկած ցիկլոնը։










