Քեթի Պերին և Օռլանդո Բլումը հանդիպել են Հռոմի պապին (լուսանկարներ)

14:15 • 01.05.18

Ամերիկացի երգչուհի Քեթի Պերին և նրա սիրեցյալը՝ անգլիացի դերասան Օռլանդո Բլումը, հանդիպում են ունեցել Հռոմի պապի հետ: Այս մասին երգչուհին գրել է Twitter-ում:

«Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպելը մեծ պատիվ է ինձ համար»,-գրել է նա:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, երգչուհին մասնակցել է «Միավորվել, որպեսզի բուժել» ամենամյա միջազգային համաժողովին, որը նվիրված է առողջապահության համաշխարհային խնդիրներին:

 

Քեթի Պերին և Օռլանդո Բլումը հանդիպել են Հռոմի պապին (լուսանկարներ)