Հրվ. Կորեայի նախագահն առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել Թրամփին
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Մուն Չժե Ինի կարծիքով՝ մրցանակը պետք է հանձնվի Թրամփին Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների հաստատման հարցում նրա ունեցած դերակատարման համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2000թ. մրցանակը ստացել է Կորեայի Հանրապետության նախագահ Կիմ Դե Չժունը՝ Կիմ Չեն Իրի հետ հանդիպումը կազմակերպելու համար: Հայտնի է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է հաշտեցման մասին համաձայնագիր:
Հետաքրքրական է, որ Կիմ Դե Չժունի այրին առաջարկել է, որ մրցանակը հանձնվի Մուն Չժե Ինին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում ջանքերի համար, սակայն նա հակադարձել է այրուն՝ ասելով, որ իր փոխարեն մրցանակին պետք է արժանանա Թրամփը:
«Նախագահ Թրամփը պետք է արժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակի: Միակ բանը, որ մեզ հարկավոր է, խաղաղությունն է»,- հայտարարել է Մուն Չժե Ինը:










