Մոսկվայում մայիսմեկյան երթին մասնակցել է ավելի քան 130.000 մարդ (լուսանկարներ)

17:35 • 01.05.18

Մոսկվայում ավելի քան 130.000 մարդ մասնակցել է մայիսմեկյան տոնակատարություններին, հայտնում է gazeta.ru-ն՝  Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչությանը հղումով:

Նշվում է, որ Արհմիությունների մոսկովյան ֆեդերացիան մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպել է տոնական երթ, որի անվտանգությունն ապահովել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: 

Այսօր Աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեծարվում և գնահատանքի են արժանանում աշխատանքի վետերանները, աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները: 

Картинки по запросу В Москве 130 тысяч человек вышли на первомайское шествие