Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը (թարմացվում է)
16:00
Մեզանից արևելք ընկած հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների համար պետք է շատ հստակ լինի, որ Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է բռունցքված ու համախմբված հայ ժողովրդի միասնական դիմակայությանը:
Այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա շեշտեց, որ Հայաստանի և Արցախի սահմաններին հակառակորդի կողմից արկածախնդիր գործողությունների ժամանակ ՀՀ-ում չի լինելու որևէ քաղաքական հայացքների տարբերություն:
«Սա պետք մեր հակառակորդն ականջին օղ անի և լավ իմանա»,- շարունակեց Ֆարմանյանը:
Նա, դիմելով վարչապետի թեկնածու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նշեց, թե կան տեղեկատվություն, որ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներն արդեն իսկ առաջարկում են ԼՂՀ հարցով հրատապ նիստ հրավիրել:
«Առաջարկում եմ, որ Դուք՝ որպես վարչապետի թեկնածու, խոսեք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի, ԳՇ շտաբի պետ Մովսես Հակոբյանի, Արցախի ՊՆ նախարար Լևոն Մնացականյանիև ԳՇ շտապի հետ ու տեղականալ այս պահին ռազմաքաղաքական վիճակի մասին և Ձեր եզրափակիչ ելույթում զեկուցել»,- շեշտեց Սամվել Ֆարմանյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե 100 տոկոսով պաշտպանում է Ֆարմանյանի խոսքի նախաբանում ասված միտքը: Նրա խոսքով՝ որևէ կասկած չի կարող լինել, որ ԱՀ-ի և ՀՀ-ի անվտանգության ապահովման հարցում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ամբողջ հայ ժողովուրդը միասնական են: Նա հորդորեց, որ այսօր վերացնեն ներքաղաքական ճգաժամը, այլ ոչ թե խորացնեն:
15:50
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, արդյոք կոշտ պայքար է լինելու, ինչը չի բխում ժողովրդի շահերից:
Նա մեկ այլ հարց տվեց, թե արդյոք չկա տարբերակ՝ որոշակի կառույցներ, օղակներ հատկացնել օրենսդիրից, գործադիրից, որպես ընդդիմության, ու այդպես համապատասխան վերահսղոկության ենթարկել:
«Ձեզ տրված ժամանակահատվածում այդ վերահսկողությունը կիրականացնի ձեր խմբակցությունը: Երբ ասում եք, որ ցանկացած իշխանության համար հետևությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը, եթե նկատի ունեք ՀՀԿ-ին, սխալ նկատի ունեք, որովհետև ՀՀԿ-ն այլևս ՀՀ-ում չունի իշխանություն, և որքան շուտ արձանագրեք այդ իրողությունն այնքան լավ: Խնդիրն այն չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ այն, թե դուք նպաստում եք այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե այն պիտի լուծվի առանց ձեզ»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ պայքարի առաջին իսկ օրվանից իրենք մերժել են բռնությունը, և չի պատկերացնում իրադարձությունների այնպիսի ընթացք, որ հակառակ սցենարներ լինեն: Փաշինյանը կոչ արեց ուշադիր ընթերցել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը:
«Սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ»,-հավելեց Փաշինյանը:
15:35
Ես 10 րոպեով կլքեմ դահլիճը, որպես բողոք. վարչապետի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հայտարարելով, որ ինքը Փաշինյանի հետ կշփվի հենց իր իսկ մեթոդներով:
Ըստ նրա՝ իր այդ քայլն այն պատճառով էր, որ Փաշինյանն արեց երեխաների իրավունքի հետ կապված: «Հուսով եմ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչապետ, այլևս երբեք նման հայտարարություն չեք անի»,-ասաց Բաբլոյանը՝ պատասխան չակնկալելով:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Հույս ունեմ տաս րոպեից, այնուամենայնիվ, կվերադառնաք»:
Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը Փաշինյանին հարց ուղղելով՝ նշեց, թե անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ:
«Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր, այլ խնդիրներով բողոքի ակցիաների դուրս գան ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ Ձեր երեխաները, ինչպե ՞ ս դուք դրան կվերաբերվեք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց շարժման ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։
Սա կնպաստի նրանց` որպես քաղաքացի ձևավորմանը ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։ «Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից ու դա ես շատ եմ կարևորում»,-ասաց նա:
Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»:
15։12
ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցը՝ ուղղված ԱԺ փոքրամասնության ներկայացրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր դատական համակարգին: Նա հետաքրքրվեց, թե որպես վարչապետ որոնք են լինելու դատական անաչառության բարձրացմանն ուղղված քայլերը:
Մյուս հարցը վերաբերում էր ազգային փոքրամասնություններին: «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ-ի գործող իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների հարցում ինչպիսի բացթողումներ կան, որոնք Ձեր վարչապետության օրոք կշտկվեն»,-հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են ՀՀ-ում: «Փոքրամասնությունների իրավունքները ՀՀ-ում վատ վիճակում չեն, բայց գիտեմ ոլորտ, որտեղ նրանց համար էականորեն սահմանափակած են, դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, թե պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ շտկեն այդ բացը, նաև որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց ավանդույթները պահպանելու և զարգացնելու իրավունք ունենան, ունենալով լիարժեք իրավունքներ:
Դատական համակարգի խնդիրն ըստ նրա, օրենսդրական չէ: «Ուղղակի իրականությանը չի համապատասխանում, ծայրից ծայրից սուտ է»,-ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը չի ասում օրենսդրական փոփոխությունների կարիք չկա, բայց վերջին 20 տարվա ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց դատական համակարգը չի փոխվել։
«Որն է լինելու մեր քայլը, փոխելու մի տարբերակ կա, իշխանությունը հրաժարվի իր քաղաքական, կլանային շահերին ծառայեցնելուց, երաշխիքը հրապարակում կանգնած ազատագրված քաղաքացին է, որը ոչ մի իշխանության չի ներելու սուտը»,-ասաց նա:
15։00
Սոցիալական ոլորտը պետք է լիներ առանցքային Ձեր ծրագրում: Դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Նայել եմ Ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ներգրավված չեն: Տրամաբանական կլիներ, որ որպես վաղվա վարչապետ՝ Դուք առանցքային դարձնեիք սոցիալական ոլորտը: Սոցիալական ոլորտի հետ կապված Ձեր ծրագրում սկզբունքներ չկան»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորը նշեց, որ նախընտրական ծրագրում կա ժողովրդագրության հետ կապված խնդիր, ասվում է, որ Հայաստանի բնակչությունը 20 տարում պետք է դառնա 5,6 միլիոն: «Մեր ծրագրով սահմանված 4 միլիոնին Դուք եք քվարկել: Ինչո՞ւ, որովհետև 4 միլիոնը քի՞չ էր, թե որովհետև դա հնարավոր չէր»,- հարցրեց Հակոբ Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չգիտի՝ ի՞նչ նկատի ունի 4 միլիոնի քվեարկություն ասելով, բայց «կքվեարկեր դրան դեմ, որովհետև դա սուտ է»:
Վարչապետի թեկնածուն նշեց, որ իրենք կապահովեն այնպիսի տնտեսություն, որոնք կապահովեն մարդկանց կարիքները և կախարդական փայտիկի միջոցով չէ, որ անելու են դրական տեղաշարժ, հայկական սփյուռքի ներդրումների հոսքի հաշվին են զարգացնելու տնտեսությունը:
«Ձեր բոլոր փաստարկները կարող են ազդել միայն աշխատատեղ ստեղծելու, գործազրկությունը պակասեցնելու համար: Ինձ համար հայտնի չէ աշխատավարձերի ու թոշակների հետ կապված Ձեր մոտեցումը»,- հակադարձեց Հակոբ Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության զարգացումը կհանգեցնեն նրան, որ բարձրանա աշխատավարձը: «Եթե լուծվում է աշխատատեղի խնդիրը, մյուս խնդիրները չեն կարող նույն մակարդակի մնալ»,- ասաց վարչապետի թեկնածուն:
14:45
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հորդորում է խոստումներից բացի երաշխիքներ տալ, որ «չենք դառնա մի երկիր, որտեղ ձու գողացողն անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության»:
«Հայաստանում բնակչության սոցիալական վիճակն աղետալի է, արտագաղթը շարունակվում է: Առանձնակի տեղ ունեն ՀՀ-ում իրականացվող հարկային, մաքսային տեռորները, արդարության բացակայությունը:
Այն, որ ժողովուրդը Ձեզ հավատում է, անվիճելի է, որովհետև Դուք հիմա այդտեղ եք կանգնած: Արդյոք մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Ձեր ընտրվելու դեպքում մենք այլևս չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենացածր արժեքն է, որտեղ մանր ու միջին բիզնեսը կեղեքվում է, որտեղ հացը վաստակելու համար սահմանից մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների: Մենք չե՞նք ապրի այն Հայաստանում, որտեղ ձու գողացողը անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավորը:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական պրոցեսների ամենամեծ ու կարևոր պահանջը արդար Հայաստանն է, իսկ «երաշխիքները կստեղծվեն հընթացս»:
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, որ այս փոփոխություններից հետո պարզվի, որ արատավոր երևույթները կամ դրանց մի մասը շարունակեն գոյություն ունենալ: Բա էս ամեն ինչն ինչի՞ համար է: Մենք ունենք ամենակարևոր երաշխիքը, որը հրապարակում կանգնած է: Ես լինեմ, Դուք լինեք, որևէ մեկը կլինի, այս ժողովուրդը չի հանդուրժելու: Հաղթած ժողովուրդն է երաշխիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:07
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցը՝ ուղղված ԱԺ փոքրամասնության ներկայացրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ՀՀ քաղաքացիների ներխուժմանը:
Ըստ Ավագյանի՝ այս օրերին նման հարձակումները ոչ թե իշխանությանն էին ուղղված, այլ պետությանը և վարկաբեկել են Հայաստանի Հանրապետության հեղինակությունը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ՀՀ քաղաքացիները Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում իրականացրել են բողոքի գործողություններ, որին միացել են նաև ՀՀ քաղաքացիներն արտերկրում: Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները ՀՀ տարածք են:
13։45
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը մինչ հարց կուղղեր, նկատեց, որ ստացվում է, որ նա պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է:
Բացի այդ, նա նաև արձանագրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը շարունակում է պնդել, որ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականությունում, կա բազմաթիվ երկրների փորձը:
«Որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկզբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել ենք սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,-ասաց նա:
Կարինե Աճեմյանը հարցրեց, թե համոզվա՞ծ է, որ այս բեռը կարող է տանել, հատկապես, որ նրա հայրն էլ չի տեսնում Փաշինյանին որպես վարչապետ:
Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ: «Որևէ մեկին իմ քաղաքական կենսագրության մեջ հիմք չեմ տվել այլ կերպ մտածելու»,-ասաց նա:
13։36
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը մեջբերեց շրջանառվող մի տեքստ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ խնդրի ԼՂ հարցով տեսակետ էր հրապարակել «Հայկական ժամանակ» թերթում և ասել, թե իրեն զարմացնում է, որ երկրում դեռ կան մարդիկ ովքեր պատրանքներ ունեն «գրավյալ, օկուպացված» տարածքների նկատմամբ:
Սաղաթելյանը նշեց, թե արդյո՞ք հակասություններ չկան Փաշինյանի նախկին և ներկա տեսակետների միջև չկա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը արդեն 5 տարի իր լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցցանցերում, և ինքը բազմիցս հերքել է, որ նման տեքստ գոյություն չունի:
Սաղաթելյանը հարցեց, թե այդ դեպքում ինչպես է Փաշինյանը պատկերացնում փոխզիջումը, եթե մտադիր են երկիրը բանակցային գործընթացում ներկայացնել:
Փաշինյանը պատասխանեց. «Հստակ ասել ենք, որ փոխզիջման մասին խոսելը նման մթնոլորտում, երբ սպառնում են հայկական պետականությունը վերացնել, անիմաստ է: Այս պայմաններում կարող ենք խոսել միայն սեփական երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Իսկ փոխզիջման մասին կարող ենք խոսել երբ Ալիևը հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ ժողովրդի իրավունքը»։
13։30
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականից և հարցրեց, թե մտահոգություն չունի՞ արդյոք, որ աշխարհաքաղաքական ուժերը պարտադրեն հայկական կողմի համար անցանկալի լուծումներ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման զարգացումներ թույլ չտալու կարևորագույն պայմանն ազգային միասնությունն է ու զարթոնքը: Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը՝ նա ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ ՀՀ-ին, ԼՂՀ-ին և հայությանը:
«Այս իրավիճակում բանակցությունները ձևական բնույթ են կրում, դրանք կարգավորմանը չեն ուղղված: Բանակցություններն իրական իմաստ կստանան այն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է միջազգային իրավունքի նորմերը կատարել և պատրաստ է խնդրի կարգավորմանն այդ իրավունքի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ բացի այդ, միջազգային հանրությունն իր հեղինակությամբ պարտավոր է հետ պահել Ադրբեջանին ուժի կիրառման սպառնալիքից:
Իսկ անելիքները, ըստ նրա, այն են, որ պետք է ազգովի համախմբել ներուժը՝ հայրենիքը ագրեսիայի պաշտպանելու համար:
13:00
Մինչ ԱԺ փոքրամասնության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելը ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նկատեց, որ հայտնի է, որ իրենք ազգային-պահպանողական ուժեր են, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» և իր խմբակցությունը լիբերալ են:
Նա հետաքրքրվեց, թե վարչապետ դառնալու դեպքում արդյո՞ք երկիրը միմիայն լիբերալ գաղափարախոսությամբ է ղեկավարվելու:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ իրեն լիբերալ չի համարում, իսկ աշխարհում «իզմ»-երով պայմանավորված սահմանազատումները վերանում են:
«Հիմա մի դարաշրջանում ենք ապրում, երբ կարևորը ոչ թե «իզմն» է, այլ մարդու երջանկությունն ապահովելը»,-ասաց նա:
Բաբուխանյանը նաև ՌԴ-ի կողմնորոշումից հարցրեց, որին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ կան ռիսկեր ու հարցեր, որոնց պետք է անդրադառնալ որպես իշխանություն՝ կտրուկ չփոխելով որևէ աշխարհաքաղաքական քաղաքականություն. «ՀՀ-ում քաղաքական գործունեությունը պետք է ծավալեն միայն ու միայն հայամետ քաղաքական գործիչները: Իմ մեծ քաղաքականության հիմնական նպատակը ներգաղթ ապահովելն է»։
12։20
Մենք ապրում ենք հայ ժողովրդի, հայոց պետականության պատմության կարևորագույն կետերից մեկում, երբ ողջ հայ ժողովուրդը միաբանված ոտքի է ելել՝ նոր ու փառապանծ էջ բացելու մեր պատմության մեջ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Պատգամավորի խոսքով՝ համաժողովրդական շարժման վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, աջակցություն ունի ոչ միայն ժողովրդի, այլև խորհրդարանական 3 խմբակցությունների կողմից:
Նա կոչ արեց կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին՝ օգնելով ստեղծված այս պատմական հնարավորությունից քաղել միայն լավը:
12։19
ԱԺ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի ընթացակարգերը և հայտարարեց, որ քննարկում են փոքրամասնության ներկայացրած թեկնածուի՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության հարցը:
«Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք ունի մեզանից յուրաքանչյուրը՝ որպես պատգամավոր և խմբակցություն, մեր և բոլորիս նպատակն է երկրի կայունությունը, անվտանգությունը և ժողովրդի բարօրությունը»,-ասաց նա:
Արա Բաբլոյանը նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություների նույնիսկ ամենալարված պահերին իշխանությունները ցուցաբերել են հանդուրժողականություն, ինչը զարմացրել է ողջ աշխարհին:
«Հորդորում եմ քննարկումներին լինել զուսպ և բարեկիրթ, լսենք միմյանց, հարգենք դիմացինի խոսքը. մենք կողմ ենք քննարկումներն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում»,-ասաց նա:
11։57
Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 1-ին, քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարեցին, որ կսատարեն Նիկոլ Փաշինյանին:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը կունենա 47 ձայն, այսինքն՝ նրան հավելյալ 6 ձայն է անհրաժեշտ վարչապետ ընտրվելու համար:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը դեռևս չի հայտարարել հստակ՝ արդյո՞ք կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի, որ Հայաստանը վարչապետ ունենա:
Երեկ երեկոյան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կընդունի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Քաղաքականություն 15:53 • 18/11 Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը` COP29ի ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին«Մենք հավատացած ենք, որ քաղբան
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
12:38 • 19.11.24 Հայտնի են Ա Սերիայի՝ տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդները
Իրադարձային
-
14:58 • 19.11.24 Երևանում բախվել է 3 մեքենա
Իրավունք
-
21:35 • 18.11.24 Գորիսից Երևան տեղափոխվող կալանավորը դիմել էր փախուստի
-
16:20 • 18.11.24 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով