Եկատերինբուրգում հրդեհ է բռնկվել 9 հարկանի շենքում
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հրդեհ է բռնկվել 9 հարկանի շենքում, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչության կայքին։
Հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկում՝ ենթադրաբար պայթյունից հետո։
Ենթադրյալ պայթյունի մասին տեղեկությունն ու դրա պատճառները դեռևս ճշտվում են։
Ըստ հաղորդագրության՝ հրդեհը տարածվել է շուրջ 30 ք/մ մակերեսով, տարհանվել է 16 մարդ՝ այդ թվում 3 երեխա։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 29 հրշեջ-փրկարար և 8 միավոր տեխնիկա։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։










