Սան Պաուլոյի կենտրոնում բարձրահարկ շենքը հրդեհվել է ու փլվել (տեսանյութեր)
Սան Պաուլոյում գտնվող բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչից հետո շենքը փլվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ է զոհվել:
Բազմաթիվ ականատեսներ պնդում են, որ շենքի վերևի հարկերում մարդիկ են եղել, և զոհերի թիվը կարող է աճել:
Դեպքի վայր են մեկնել հրշեջները և փրկարարները: Արտակարգ պատահարի տարածքը շրջափակվել է:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:










