Վայնշտեյնի ընկերությունը 4 մլն դոլար է պարտք Քվենթին Տարանտինոյին

11:05 • 01.05.18

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն դիմել է դատարան՝ պնդելով, որ սկանդալային կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ընկերությունը՝ Weinstein Company-ն, իրեն 4 մլն դոլար է պարտք:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Տարանտինոն ցանկանում է իր գումարը ստանալ նախքան սնանկության եզրին կանգնած ընկերության վաճառքը:

Տարանտինոյի պնդմամբ՝ ընկերությունն իրեն 300.000 դոլար է պարտք «Գրայնդհաուս», 575.000 դոլար՝ «Անփառունակ սրիկաները», 1.25 մլն դոլար՝  «Ազատագրված Ջանգոն» և 2.5 մլն դոլար «Զզվելի ությակը» ֆիլմերի համար:

Աղբյուրը նկատում է, որ նախքան Վայնշտեյնի շուրջ ծագած սեքսուալ սկանդալը (նա մեղադրվում է տարիներ շարունակ տասնյակ կանանց բռնաբարելու ու նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տալու համար), Տարանտինոն շատ մտերիմ էր պրոդյուսերի հետ, ու իր լավագույն ֆիլմերը նկարահանել է նրա կինոընկերության հետ համագործակցության շրջանակում:

 

 

Վայնշտեյնի ընկերությունը 4 մլն դոլար է պարտք Քվենթին Տարանտինոյին