Վատիկանի գանձապետին կդատեն սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով

23:20 • 01.05.18

Կարդինալ Ջորջ Փելը, որը մինչ այս պահը կառավարում էր Վատիկանի ֆինանսները, սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի իր հայրենիքում՝ Ավստրալիայում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երկարատև նախնական ստուգումներից հետո Մելբուրնի դատարանը վճռել է գործ հարուցել 76-ամյա Փելի դեմ:

Կարդինալը մեղադրվում է երիտասարդ տարիներին՝ սովորական քահանա եղած ժամանակ, իր հայրենի համայնքում, ապա նաև Մելբուրնում՝ արդեն արքեպիսկոպոսի կոչումն ստանձնած ժամանակ տղաների նկատմամբ բռնի սեռական գործողություններ իրականացրելու մեջ:

Կարդինալը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները, սակայն որոշել է դատավարության ընթացքում արձակուրդ գնալ: Դիտորդների կարծիքով՝ Փելի՝ իր պաշտոնին վերադառնալու հավանականությունը չափազանց ցածր է: