Սան Պաուլոյում բարձրահարկ շենքի փլուզումից հետո կա 45 անհետ կորած (լուսանկարներ)

12:19 • 02.05.18

Սան Պաուլոյում հրդեհի հետևանքով բարձրահարկ շենքի փլուզման պատճառով անհայտ կորածների թիվը հասնել է 45-ի, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին, անհայտ կորածների թիվը կազմում էր 3 հոգի։

Նշվում է, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարներ: Բացի այդ, պարզ չէ, թե արդյոք բոլոր անհետ կորածները գտնվում են փլատակների տակ։

Շենքում հրդեհը բռնկվել է երեքշաբթի գիշերը, այնուհետև շինությունը փլուզվել է ։ Կրակը նաև տարածվել էր մոտակայքում գտնվող մեկ այլ բարձրահարկ շենքում, սակայն հրշեջներին հաջողվել էր կանխել դրա հետագա տարածումը։

Ենթադրվում է, որ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել շենքում բնակվող ընտանեկան զույգերից մեկի միջև ծագած վեճը։ Ուտելիք պատրաստելիս կինը հրել է ամուսնուն, որը կրակի մեջ սպիրտ լցնելիս է եղել այդ պահին։ Արդյունքում նրանց երկուսի հագուստն այրվել է։ Մեղավորներին հաջողվել է փրկվել, նրանք հանել են այրվող հագուստն ու փախել շենքից։

 

Картинки по запросу В Сан-Паулу в результате пожара

Картинки по запросу В Сан-Паулу в результате пожара

Картинки по запросу В Сан-Паулу в результате пожара