Փարիզում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 100 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ)

10:20 • 02.05.18

Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո  ձերբակալվել է 102 մարդ, հայտնում է  ria.ru-ն՝ Փարիզի ոստիկանությանը հղումով:

Աղբյուրը մանրամասնում է, որ մայիսմեկյան ցույցն ուղեկցվել է զանգվածային անկարգություններով: Սևազգեստ. դիմակավորված երիտասարդները՝ մոտ 1.200 մարդ, ջարդուփշուր են արել  ռեստորանների  ու սրճարանների ցուցափեղկերը, այրել են մեքենաներ:

Ի վերջո ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել, կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կտրուկ դատապարտում է անկարգությունները: Նա նաև ընդգծել է, որ բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

 

Картинки по запросу В первомайской демонстрации Парижа

Картинки по запросу В первомайской демонстрации Парижа

Картинки по запросу В первомайской демонстрации Парижа