Ցուցարարները փակել էին ճանապարհը, ինչի հետևանքով տաքսին չէր կարողանում ուղևոր հղի կնոջը տեղափոխել Էրեբունի ԲԿ. ԱԻՆ

12:25 • 02.05.18

Մայիսի 2-ին, ժամը 10:51-ին  Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում, ցուցարարները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենան չի կարողանում ուղևոր հղի կնոջը տեղափոխել Էրեբունի ԲԿ:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են Էրեբունի ԲԿ: