Սև ծով է մտել ՆԱՏՕ-ի նավախումբը

16:13 • 02.05.18

Սև ծով են մտել ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նավախմբի կազմում են Իսպանիայի, Թուրքիայի և Գերմանիայի ռազմածովային ուժերի հածանավերը։ Նավախումբն առաջնորդում է HMS Duncan բրիտանական էսկադրային ականակիրը։

Աղբյուրը գրում է, որ ապրիլի վերջին ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Պետրենկոն հայտնել էր, որ գերատեսչությունում դեմ չեն Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի ներկայությանը։