Քվորում չապահովվեց. Արա Բաբլոյանն ԱԺ նիստը հայտարարեց չկայացած
14:11
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 33 պատգամավոր, և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ քվորում չի ապահովվում, ապա նիստ չի գումարվում:
«Ուստի այսօրվա նիստը հայտարարվում է չկայացած»,-ասաց նա և նշեց, որ վաղը նիստը կգումարվի ժամը 10:00-ին:
12։11
Ազգային ժողովում գրանցված պատգամավորների թիվն ավելացել է: Նախնական գրանցված պատգամավորները 29-ն էին, այժմ՝ 33: Գրանցված պատգամավորները «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից են:
Նշենք, որ քվորում ապահովելու և նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ գրանցվի 53 պատգամավոր:
10։32
Քվորում չապահովելու պատճառով այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստը չգումարվեց:
Նիստի մեկնարկին գրանցվել էր 29 պատգամավոր: Ներկա էին միայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ:
«Ծառուկյան» խմբակցությունից միայն գրանցվել էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով հայտարարեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է և իրենք բոյկոտում են քառօրյա նիստը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ 4 ժամում եթե քվորում ապահովվի, այսինքն՝ գրանցվի 53 պատգամավոր, ապա նիստը կկայանա:










