Իտալական Կապրիում ցանկանում են սահմանափակել զբոսաշրջիկների քանակը

16:49 • 03.05.18

Ակտիվ զբոսաշրջային ուղղություն համարվող իտալական Կապրի կղզու իշխանությունները ցանկանում են հատուկ միջոցներ ձեռնարկել զբոսաշրջային սեզոնի ընթացքում զբոսաշրջիկների թիվը սահմանափակելու համար, հայտնում է The Sun-ը:

Քաղաքի քաղաքապետ Ջանի Դե Մարտինոն, ում խոսքերը վկայակոչում է պարբերականը, հայտարարել է, որ նախատեսվող միջոցները նման կլինեն այն միջոցներին, որոնք այժմ փորձարկվում են Վենետիկում:

Թե ինչպես են կղզու իշխանությունները պատրաստվում սահմանափակել զբոսաշրջային հոսքը, դեռ չի նշվում, բայց եթե նրանք ընտրեն Վենետիկի օրինակը, ապա հավանաբար զբոսաշրջիկների համար կսահմանվեն առանձին երթուղիներ, իսկ տեսարժան վայրերի մոտ տուրնիկետներ կտեղադրվեն: