Հանրապետական կոնգրեսականները Թրամփի թեկնածությունը ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

10:48 • 03.05.18

ԱՄՆ Կոնգրեսի 18 հանրապետական անդամներ 2019թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին են առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը, հաղորդում է The Guardian-ը:

Օրենսդիրները պնդում են, որ Թրամփը պետք է ստանա 2019թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Կորեական պատերազմի ավարտին, Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող իր ջանքերի համար:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ևս առաջարկել էր Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների հաստատման հարցում նրա ունեցած դերակատարման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել «միջազգային դիվանագիտության և մարդկանց միջև համագործակցության ամրապնդման» համար 2009թ. հոկտեմբերին:

Նա դարձել է ԱՄՆ երրորդ նախագահը, որ ստացել է այդ մրցանակը: Այդ մրցանակին են նաև արժանացել ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը և 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը: