Բասկյան «ԷՏԱ» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է ցրվելու մասին

17:38 • 03.05.18

Բասկյան «ԷՏԱ» ահաբեկչական խմբավորումն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է AFP գործակալությունը:

««ԷՏԱ»-ն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը: «ԷՏԱ»-ն հայտարարում է բոլոր տեսակի քաղաքական ակտիվությունը դադարեցնելու մասին»,- ասված է խմբավորման հաղորդագրությունում:

Ապրիլին հայտնի է դարձել, որ խմբավորումը մտադիր է հայտարարել է ցրվելու մասին:

Խմբավորումը դադարեցրել է Բասկերի երկրի անկախության համար պայքարը 2011 թվականին և հայտարարել է «անժամկետ և համընդհանուր հրադադար»: Դրան ի պատասխան Իսպանիայի կառավարությունը պահանջել է, որ կազմակերպությունը դադարեցնի իր գործունեությունը:

Խմբավորումը հիմվնել է 1959 թվականին և ահաբեկչական գործունեություն է ծավալել մինչև 2000-ականների սկիզբը: