Ֆինլանդիայի օդն աշխարհում լավագույն որակն ունի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Ֆինլանդիայի օդն աշխարհում լավագույն որակն ունի. այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած հետազոտությունում, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Հաղորդվում է, որ փոքր մասնիկների՝ օդի աղտոտիչ տարրերի կենտրոնացումը Ֆինլանդիայում կազմում է միջինը մեկ խորանարդ մետրի համար 5 միկրոգրամ, ինչն ամենացածր ցուցանիշն է՝ համեմատած այլ երկրների հետ:
Կազմակերպությունն իր տվյալները հրապարակել է 2008-2016 թվականների ընթացքում մոտ հարյուր երկրներում 2,5 հազար բնակավայրի օդի որակն ուսումնասիերելուց հետո: Օդի որակի մակարդակով Ֆինլանդիային ամենամոտն են եղել Էստոնիան, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան և Իսլանդիան:










